ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ընդունել է ՀՀ ԱԳ նախարարը
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր` մայիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեին, Ժակ Ֆորին եւ Իգոր Պոպովին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, տեղեկացնում է “Regnum” գործակալությունը:
ԱԳ նախարար Նալբանդյանը նշել է, որ մայիսի 12-ին միջնորդների այցը Երեւան խորհրդանշական է, քանի որ լրանում է ղարաբաղյան հակամարտության տարածքում հրադադարի Համաձայնության ստորագրման 18 տարին: Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ հրադադարից հետո կողմերը մի քանի անգամ հնարավորություն են ունեցել խնդրի կարգավորմանը հասնելուն, սակայն Ադրբեջանն ամեն անգամ այնպիսի քայլեր է արել, որոնք խանգարել են համաձայնության հասնելուն:
Զրույցի ընթացքում կողմերը շոշափել են հունվարի 23-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունում արտահայտված պայմանավորվածության իրականացումը, մասնավորապես` շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման կետը: