Ներկայացուցիչների պալատի անդամն առաջարկել է ավելացնել ԼՂ-ին տրամադրվող օգնությունը
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայ Դատի հանձնախումբը, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով ենթահանձնաժողովը այս շաբաթ ընդունել է մի քանի դրույթներ, որոնք խթանում են ԱՄՆ-ի շահերն ու ամերիկյան արժեքները Կովկասում` առաջարկելով Լեռնային Ղարաբաղին հատկացվող 2 մլն դոլար օգնությունը բարձրացնել մինչեւ 5 մլն, ինչպես նաեւ հրաժարվել Օբամայի վարչակազմի կողմից առաջարկված` Հայաստանին հատկացվող 7,2 մլն դոլար օգնության սահմանափակումից:
Պետական արտաքին գործառությունների ենթահանձնաժողովի նախագահ Քեյ Գրենջերը եւ առաջատար դեմոկրատ Նիթա Լոուիին եւ կոչ են արել վարչակազմին մշակել հատուկ ռազմավարություն` Վրաստանի Ջավախքի հայ համայնքին նպատակային օգնություն տրամադրելու նպատակով` կարեւորելով նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ռազմական օգնության հավասարությունը:
“ԱՄՆ-ի հայ համայնքը շնորհակալ է կոնգրեսական Ադամ Շիֆֆին, ով ջանք չի խնայել այս հարցում, իր ակտիվ, հայամետ գործնեության համար”, – ասել է Ամերիկայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը: Նա նաեւ իրենց խորին երախտագիտությունն է հայտնել կոնգրեսական Սթիվ Ռոֆմանին, դեմոկրատ Նիթա Լոուիին, կոնգրեսականներ Ֆրանկ Ուոլֆին եւ Ջեսսի Ջեքսոնին: