22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղնախարարը այս տարի չի՞ աղոթելու. Հայացք

“Էն տարի գյուղնախարարն ասում էր` դաշտերն ու այգիները կօրհնենք, որ բերքն առատ, չոռ ու ցավն էլ` հեռու ըլնի: Բա ո՞ւր ա, բա ընչի՞ էլ ձեն-ձուն չի հանում:

Այգիները ձեռից գնում են, հերու ծառերն էլի հիվանդ էին: Ինչ սրսկում ենք, չի օգնում, մրգի պտուղն էլի չեչոտում ա”,- “Հայացք” օրաթերթի հետ  հեռախոսազրույցում դժգոհել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի բնակիչ Վարուժան Հովսեփյանը:

Ըստ թերթի, դեռ անցյալ տարվանից Հայաստանի մի շարք վայրերում ծիրանենիների եւ դեղձենիների շրջանում տարածված ծակոտկեն բծավորություն հիվանդությունն այս տարվա բերքի համար նույնպես սպառնալիք է:

Դեռ ամիսներ առաջ “Հայաստանի ագրարագյուղացիական միավորում” ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը ասուլիսներից մեկում հայտարարեց, որ եթե գյուղնախարարությունը ավիացիոն պայքար չիրականացնի սնկային հիվանդության կանխարգելման համար, ապա կգրանցվի ծիրանի եւ դեղձի բերքի անկում: Այդ վտանգն արդեն բախում է բերքատու այգիների դուռը:

“Միանշանակ ասել, թե այգիները վարակված են սնկային հիվանդությամբ, ճիշտ չէ: Քանի դեռ ուսումնասիրություններն ավարտված չեն, հիվանդության տեսակը հստակ չենք կարող բնորոշել,- ասում է Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը:- Մարզի մի շարք գյուղերում` Գլաձորում, Մալիշկայում, Վերնաշենում, Ազատեքում եւ այլուր, նկատվում է տերեւաթափություն, պտուղները նույնպես թափվում են: Եթե այսպես շարունակվի, դժվար թե ծիրանի առատ բերք ունենանք”:

Բ. Մկրտչյանի ներկայացմամբ` ենթադրյալ սնկային հիվանդության տարածմանը նպաստեցին այս տարվա տեւական անձրեւներն ու գերխոնավությունը, կարկուտը “նեղում” է, թեեւ լուրջ վնաս չի պատճառել: Ծիրանենիների “չեչոտության” համար տեղի մասնագետները գյուղացիներին խորհուրդ են տալիս որպես թունաքիմիկատ օգտագործել կրից եւ կապույտ քարի խառնուրդից բաղկացած բորդոյան հեղուկը:

“Առհասարակ, գյուղատնտեսական առումով տարին բարենպաստ չէր, բույսերի աճը նորմալ չի կատարվում, դժվարությամբ են աճում, ծաղկում: Տեւական անձրեւներն ու ցածր ջերմաստիճանն իրենց գործն անում են: Եթե հիվանդությունը չկանխենք, այն կընդգրկի նաեւ մյուս պտղատու ծառերն ու խաղողը”,- ասում է գյուղատնտեսը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ