23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

ԱՄՆ-ի պետքարտուղարությունն անտեսում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը. Հայ դատ

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը վերջերս հրապարակած մարդու իրավունքների զեկույցում անդրադարձել է ԼՂ խնդրին` այն խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորելու հեռանկարներն անտեսելով: ԱՄՆ-ը հանդես է գալիս որպես միջնորդ` կրկին ձգտելով կանխորոշել ԼՂ-ի վերջնական կարգավիճակը` Բաքվի հակաժողովրդավարական պահանջներին համապատասխան: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

Զեկույցի` Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է, որ “էթնիկ հայ անջատողականները ` Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մի մասը եւ հարակից 7 ադրբեջանական տարածքները”:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի տնօրեն Արամ Համբարյանն այս առիթով ասել է, որ այդ կարճ նախադասությամբ,  որի մեջ շատ փաստական սխալներ կան, պետքարտուղարությունը կարող է ժողովրդավարության եւ ինքնորոշման գործը կես դարով կամ նույնիսկ ավելի երկար ժամանակով հետ տանել: “Այդ չափանիշով շարժվելու դեպքում վերջին 50 տարում ՄԱԿ-ին անդամակցած 80 երկրներից շատ քչերին թույլ կտրվեր անդամակցել կազմակերպությանը”,-նշել է նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ