21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայի նախագահի գլխի համար պարգեւ են նշանակել

Սաուդյան հայտնի կրոնական առաջնորդ Ալի ալ-Ռաբիեին 450 հազար դոլար է խոստացել այն մարդուն, ով կսպանի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, հաղորդում է “Gulf News”-ը:

Իմամը հայտնել է, որ այդ քայլին է գնացել` լուրերով լսելով սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած ոճրագործության մասին, որտեղ մայիսի 25-ին մոտ 116 մարդ էր սպանվել: “Մենք առաջարկում ենք 450 հազար դոլար նրան կամ նրանց, ով կվերացնի Բաշար ալ-Ասադին` մարդասպանին, ում հանցագործությունները երեխաների եւ կանանց հանդեպ ցնցեցին ողջ աշխարհը”,-հայտարարել է ալ-Ռաբեին:

Սաուդյան թագավորական պալատի եւ սիրիական իշխանություների արձագանքն այս հայտարարությանը դեռեւս հայտնի չէ:

Հուլա քաղաքի բնակիչները կատարված ոճրագործությունների մեջ մեղադրում են սիրիական իշխանություններին, որոնք իրենց հերթին զանգվածային սպանությունների մեջ մեղադրում են “Ալ-Քաիդայի” գրոհայիններին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ