01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ Երեւանում

Նոյեմբերի 12-13-ին Երեւանում տեղի կունենա Եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ, որին կմասնակցեն Ռուսաստանի “Единая Россия” կուսակցության, Ուկրաինայի “Партия регионов” կուսակցության, Ղազախստանի ժողովրդադեմոկրատական “Нур Отан” կուսակցության, Բելառուս խորհրդարանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության, Բարգավաճ Հայաստան կուսակցության, ինչպես նաեւ, դիտորդի կարգավիճակով՝ ԼՂՀ “Ազատ հայրենիք” կուսակցության, ԼՂՀ Արցախի դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Հայաստանում Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպաններ:

Միջկուսակցական խորհրդակցությունների նպատակն է ԱՊՀ երկրների կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմի մշակում, կուսակցաշինության գործում փորձի փոխանակում, ԱՊՀ երկրներում դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցերի քննարկում, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների քաղաքական գործիչների եւ ուժերի հետագա համագործակցության համար լրացուցիչ հնարավորություների ստեղծում:

Միջոցառման բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 10:00-ին Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տրդատ 2-րդ սրահում /ք. Երեւան, Հանրապետության հրապարակ/:

ՀՀԿ լրատվության եւ  հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ