20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնյաները փորձում են «դաս տալ» լրագրողներին

«Սուր հարցեր ստանալու դեպքում քաղաքական գործիչները ոչ թե պետք է հայհոյեն, այլ պետք է խելացի կերպով պատասխանեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նա նշեց, որ 2015 թվականի առաջին կիսամյակը բավական լարված էր լրատվամիջոցների ու լրագրողների համար:

«ԶԼՄ-ների գործունեության համար անբարենպաստ քաղաքական միջավայր ստեղծեցին նաեւ խորհրդարանի պատգամավորների, նախարարների, այլ հայտնի անձանց անհիմն ընդհանրացված ու անարդարացի մեղադրանքները լրագրողների ու լրատվամիջոցների հասցեին: Այս առումով նույնպես 2015-ի աոաջին կիսամյակն առանձնակի աչքի ընկավ: Հատկանշական է, որ լրատվամիջոցների եւ լրագրողների հասցեին ատելություն ու վիրավորանք պարունակող արտահայտությունները հաճախ հնչել են քննադատական հրապարակումներից հետո, որոնցում հիշատակվել են այդ անձինք: Ակնհայտ էր լրագրողներին «դասեր» տալու միտումը ինչպես գրել, ում ինչ հարցեր տալ»,-շեշտեց Մելիքյանը:

Ինչ վերաբերում է հայաստանյան ԶԼՄ-ների գործունեության տնտեսական պայմաններին, ապա բանախոսի խոսքով՝ դրանք նույնպես չի կարելի բարենպաստ համարել: «Ֆինանսական դժվարությունները խրոնիկական հիվանդություն են դարձել հայկական լրատվամիջոցների ճնշող մեծամասնության համար: Լրատվամիջոցների ղեկավարների մտահոգություններն էլ ավելի են խորացել էլեկտրաէներգիայի գալիք թանկացման հետ կապված, քանի որ դա անխուսափելիորեն կհանգեցնի արտադրական ծախսերի աճին»,-նկատեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ