20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղի է ունեցել ՏՏ ոլորտի զարգացմանն աջակցող խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի հերթական նիստը:

Օրակարգային առաջին հարցով խորհրդին է ներկայացվել «Հայաստանի միջազգային ճանաչման ուղեծիրը. ՏՏ ընկերությունների եվրոպական ավտովազք» խորագրովծրագիրը, որին կմասնակցեն շուրջ 60 հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակում հայկական պատվիրակությունը կլինի եվրոպական 23 քաղաքում, այդ թվում Բրյուսելում, Բեռլինում, Մարսելում, Վարշավայում, Պրահայում, Սոֆիայում, և հանդիպումներ կանցկացնի ավելի քան 100 ընկերությունների և պետական մարմինների ներկայացուցիչների հետ: Զեկուցվել է, որ ծրագրի նպատակն է եվրոպական երկրներում ներկայացնել հայկական ՏՏի ներուժն ու նորարարական հնարավորությունները, ուսումնասիրել նոր շուկաներ՝ հնարավոր համագործակցության համար, գործնականում ծանոթանալ այս բնագավառում եվրոպական երկրների զարգացման փորձին, նպաստել հայկական ՏՏ ոլորտի ճանաչելիության բարձրացմանը: Նախատեսվում է, որ ծրագիրը կիրականացվի ընթացիկ տարվա աշնանը և կտևի 45 օր: Վարչապետ Աբրահամյանը ողջունել է նախաձեռնությունը և կարևորել ծրագրի հաջող իրականացումը:

            Օրակարգային հաջորդ հարցով անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի որակյալ մասնագետների, այդ թվում մենեջերների պատրաստման և կատարելագործման մեխանիզմներին ու հնարավորություններին: Նշվել է, որ ՀՀ-ում ոլորտն այսօր ունի բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ, ուստի անհրաժեշտ է նրանց պատրաստման ուղղությամբ ինչպես բուհերում, այնպես էլ ՏՏ ընկերություններում իրականացնել ավելի համակարգված և նպատակային աշխատանք: Քննարկման ընթացքում խորհրդի մասնակիցները ներկայացրել են իրենց կարծիքները, առաջարկություններն ու դիտարկումները, հաշվի առնելով նաև միջազգային փորձն ու առկա հնարավորությունները: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների, մասնավոր հատվածի և բուհերի մասնագետների մասնակցությամբ ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ, որը մանրամասն կքննարկի որակյալ մասնագետների պատրաստման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը և կներկայացնի համապատասխան առաջարկություններ:

Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում ՏՏ ոլորտում նախատեսվող միջոցառումներին ու ծրագրերին: Մասնավորապես, զեկուցվել է, որ «Արմթեք-2015»  ամենամյա համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-17-ը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Միաժամանակ, աշնանը կկայանա ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը: Կանցկացվեն նաև «ԴիջիԹեք էքսպո-2015» ցուցահանդեսը, «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ը, Բիզնես ինովացիոն ֆորումը և Cebit-2015 միջոցառումը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ