21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հարկադիր կատարման ծառայության անակնկալը առաջին դասարանցիներին

Նոր ուսումնական տարվան ընդառաջ Հարկադիր կատարման ծառայությունը ալիմենտի բռնագանձման վարույթներով շահառու մայրաքաղաքի և մարզերի  առաջին դասարանցիների համար անակնկալ էր  պատրաստել՝ նվիրելով պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով: 

Հարկադիր կատարման ծառայության հրավերով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասանները Երևան քաղաքի և Շիրակի մարզի առաջին դասարանցիների համար հանդես են եկել  շոու ծրագրով և թատերական ներկայացմամբ: Միջոցառման ավարտին  հարկադիր կատարողները նրանց նվիրել են պայուսակներ` անհրաժեշտ գրենական պիտույքներով: Հանրապետության մյուս մարզերում հարկադիր կատարողներն անձամբ են այցելել առաջին դասարանցիներին,  շնորհավորել նրանց  գալիք ուսումնական տարվա կապակցությամբ և նվերներ հանձնել:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորել է առաջին դասարանցիներին՝ մաղթելով նրանց  անհոգ մանկություն և լուսավոր ապագա:

«Երեխաների անհոգ առօրյայի ապահովումը մեր բոլորիս խնդիրն է. աշխատելովայսերեխաներիհետ` հարկադիրկատարողներն ունեն գերխնդիր՝ օրենքի տառի համաձայն գործադրել բոլոր միջոցները, որպեսզի երեխաների իրավունքներն առավելագույնս պաշտպանված լինեն: Մենք պարտավոր ենք աշխատանք տանել նրանց ծնողների հոգսերը նվազեցնելու ուղղությամբ: Քաղաքացու, հասարակության, պետության նման հոգատարությունն իր ապագայի հանդեպ անպայման տալիս է իր առողջ պտուղները»,-ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Հիշեցնենք, որ Հարկադիր կատարման ծառայությունում ներկայումս ընթացքի մեջ է 1884 կատարողական վարույթ, որից 1161-ը՝ մարզերից: Հարկադիր կատարման ծառայությունն
աշխատանք է տանում շուրջ 2895 երեխայի հետ: Ծառայության գործառույթներից են ալիմենտներին վերաբերող գանձումները, տեսակցություններն ու երեխայի հանձնումը մի ծնողից մյուսին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ