20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աննախադեպ տաք օգոստոս.օդերևութաբանները զգուշացնում են

«Երևանում ամենատաք օրը գրանցվել է հուլիսի 10-ին, երբ Երևանում օդի ջերմաստիճանը ստվերում բարձրացել էր 40,5 աստիճան և երկրորդ ամենաշոգ օրը հուլիսի 15-ը, երբ Մեղրիում գրանցվել է 41,1 աստիճան »,-այսօր «Հենարան» Մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը այս ամռան անցած ամիսների ամփոփում արեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևույթաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Սակայն պետք է ասեմ, որ այս ցուցանիշները չեն գերազանցել մեր ռեկորդային թվերը, երբևիցե ունեցած մեր ամենաբարձր աստիճանները: Մեր պատմության մեջ ամենաբարձր աստիճանները գրանցվել են 2011-2012 թվականներին: Այդ ժամանակ գրանվել է 43,5 աստիճան»,-նշեց Սուրենյանցը:

Բանախոսի փոխանցմամբ՝ ամենաշոգ ամառը եղել է 2006 թվականին, երբ օդի ջերմաստիճանը 38-40 աստիճան պահպանվել է մոտ մեկ ամիս:

Անդրադառնալով առաջիկա օրերի եղանակաբնակլիմայական պայմաններին` Սուրենյանը տեղեկացրեց, որ բավականին շոգ օգոստոս է սպասվում.«Այս օրերին էլ հանրապետությունում դիտվում է բարձր ջերմային ֆոն և բավականին չոր եղանակ: Վերջին երեք օրերին առավելագույն ջերմաստիճանները մայրաքաղաքում և Արարատյան դաշտավայրում տատանվել են 38-39 աստիճանի սահմաններում և միայն Ուրցաձորում գրանցվել է 40 աստիճան»,-նկատեց Սուրենյանը` փաստելով, որ այս բարձր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև հուլիսի 30-ը: Հուլիսի 30-ից եղանակային պայմանները կփոխվեն:

«Կովկասին մոտենում է նոր օդային տաք ալիք, ինչը նշանակում է, որ եղանակը կտաքանա ևս 2-3 աստիճանով: Ամենաշոգ օրերը կլինեն հուլիսի 31-ին և օգոստոսի 1-4-ը ընկած ժամանակահատվածում և մայրաքաղաքում, Սյունիքի հովիտներում և Տավուշում եղանակը կբարձրանա մինչև 40 աստիճանի»,-տվյալներ հաղորդեց Սուրենյանը:

Սուրենյանը հավելեց, որ երեկոյան ժամերին էլ օդի ջերմաստիճանը չի փոխվի, քանի որ երեկոյան ակտիվացող քամու հոսանքները այլևս չեն լինելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ