21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դավութօղլու-Մերկել հեռախոսազրույց է տեղի ունեցել

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ժամանակ զրուցակիցները խոսել են «Իսլամական պետություն» (ԻՊ)  ահաբեկչական կազմակերպության և «Քուդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Թուրքիայի սկսած ռազմական գործողությունների մասին, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրքական «Hurriyet»-ը, հղում անելով Գերմանիայի կառավարության փոխխոսնակ  Գեորդ Շթրայթերի հայտարարությանը, նշում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Մերկելին տեղեկացրել է Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ շրջանում տեղի ունեցած  պայթյունից հետո թուրքական զորքերի` Սիրիայում և Իրաքում իրականացրած  գործողությունների  մասին:

Մերկելը աջակցություն է հայտնել Դավութօղլուին ահաբեկչության դեմ մղվող պայքարում և հիշեցրել, որ համապատասխան միջոցներ ձերնարկելիս պետք է հետևել դրանց համաչափ լինելուն:

Գերմանիայի կանցլերը հույս է հայտնել, որ չնայած առկա դժվարություններին  թուրքական իշխանությունները և ՔԲԿ-ն  չեն հրաժարվի սկսված խաղաղության գործընթացից:

Հիշեցնենք, որ ԻՊ–ի ահաբեկիչների կողմից թուրք ենթասպայի սպանվելուց հետո, Թուրքիան ներխուժելով Սիրիայի տարածք, օդային հարվածներ էր հասցրել ԻՊ-ի դիրքերին, որի արդյունքում ըստ թուրքական մի շարք աղբյուրների` սպանվել էր առնվազն 35 ԻՊ-ական:

Թուրքական կործանիչները բացի Սիրիայից ներխուժել էին նաև Իրաք և ռմբակոծել Հյուսիսային Իրաքում գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարները:

Աղբյուր`    Ermenihaber.am

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ