26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ահազանգ.Երեւանի կենտրոնում օրենք են խախտում

Այսօր ՛՛Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնությունը՛՛ եւ ՛՛Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը՛՛ հաղորդագրություն են տարածել, որում մասնավորապես ասված է.

՛՛Երեւանի քաղաքապետարանը պատասխանատու է Նալբանդյան 106/1 բակի բարբարոսության համար:

Քաղաքապետարանը կրկին օրենքներ է խախտում եւ ոչնչացնում կանաչ բակը: Բնակիչները մնացել են մենակ` բիզնեսմենի կամայականությունների դեմ պայքարում եւ ստիպված են ինքնուրույն պաշտպանել օրենքը:

Երեկ Երեւանի կենտրոնական բակերից մեկում՝ Նալբանդյան 106/1 հասցեում, բնակիչները կրկին դուրս էին եկել արդեն ավելի քան մեկ տարի ձգվող պայքարի՝ ընդդեմ սեփական բակի ապօրինի կառուցապատման: Կառուցապատողն իրեն թույլ էր տալիս բռնի ուժ կիրառել եւ հայհոյել բնակիչներին, քանի որ ձեռք էր բերել քաղաքապետարանի մի քանի փաստաթղթեր: Չնայած կատաղի պայքարին, նրանք սղոցներով կտրեցին տասնյակ կենսունակ ծառեր եւ ոտնահարեցին երեւանցու իրավունքը: Ոստիկանությունը լուռ հետեւում էր այդ ապօրինություններին:

Նշենք որ խախտված են ՀՀ բազմաթիվ օրենքներ եւ որպես գործողությունների հիմք ներկայացվող բոլոր փաստաթղթերը տրված են ՀՀ օրենքների խախտումներով: Քանի որ Երեւանի քաղաքապետը եւ ավագանին հանցավոր անգործություն են ցուցաբերում եւ ի վիճակի չեն պաշտպանել սեփական քաղաքացիներին, ապա Նալբանդյան 106/1 բակի բնակիչներն այսուհետ ստիպված են իրենց ուժերով պաշտպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքը:
Ակնհայտ է, որ Երեւանի բակերի աղետալի կառուցապատումը եւ ՀՀ կառավարության նոր նախաձեռնությունը Երեւանի փոքր կենտրոնի մասին դեռեւս չեն անդրադարձել Երեւանի քաղաքապետարանի գործելաոճի վրա:

Շեշտում ենք, որ Երեւանի քաղաքապետը եւ ավագանին ընտրվում են երեւանցիների կողմից եւ պարտավոր են ծառայել բնակչության շահերին, հաշվի նստել նրա կարծիքի հետ, այլ ոչ թե ծառայել արտերկրից ժամանած բիզնեսմենների շահերին եւ կիսաքրեական պահելաձեւով աչքի ընկնող անձանց՛՛,- մասնավորապես ասված է հաղորդագրության մեջ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ