18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեր մասնակցությունը ապացույց է, որ Արեւելյան գործընկերության հեռանկարները Եվրահանձնաժողովի ուշադրության կենտրոնում են. Սերժ Սարգսյանը` Բարոզոյին

 

 “Նախորդ տարի ԵԺԿ Մարսելի գագաթաժողովում հայաստանյան երեք կուսակցությունների անդամակցումը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը մեծ նշանակություն ուներ”,-քիչ առաջ ԵԺԿ եւ Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին հաջորդած համատեղ մամլո ասուլիսին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

“Մենք կարեւորում ենք ԵԺԿ դերակատարումը եվրոպական ինքնության կոնսոլիդացման եւ Եվրոպական գործընկեր երկրների հետ համագործակցության խորացման գործում”,- նշեց ՀՀ նախագահը եւ հավելեց, որ այն  մեծ հնարավորություն է տալիս  միջազգային եւ միջխորհրդարանական կառույցներում Հայաստանի ձայնը լսելի դարձնելու համար:

Սերժ Սարգսյանը շնորհակալությյուն հայտնեց եվրոպական ընտանիքի անդամ դարձած հայաստանյան քաղաքական  կուսակցություններին Մարսելում ջերմ  ընդունելու համար:

ՀՀ նախագահը կարեւորեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզոյի մասնակցությունը այս գագաթաժողովին: “Ձեր մասնակցությունը մեծ ապացույց է, որ արեւելյան գործընկերության հեռանկարները հանձնաժողովի ոշժադրության կենտրոնում են”-նշեց նա:

Սերժ Սարգսյանի խոսքով, գագաթաժողվին քննարկվեցին Արեւելյան գործընկերության օրակարգային հարցերը եւ նախանշվեցին անելիքները մինչեւ 2013  թվականի Վիլնյուսյան գագաթաժողովը:

“Մենք ընդունեցինք Երեւանյան հռչակագիրը, որում արտացոլված է մեր ընդհանուր տեսլականը  Արեւելյան գործընկերության ապագայի տարածաշրջանային խնդիրների եւ ԵԺԿ դերակատարության շուրջ”,-շարունակեց Սերժ Սարգսյանը:

Նախագահը ընդգծեց, որ  Արեւելյան գործընկերությունը ստեղծվել է որպես ընդհանուր արժեքների շուրջ համագործակցության ձեւաչափ, այն կարեւորվում է Հայաստանում ընթացող  լայնածավալ բարեփոխումներով եվրոպական լավագույն փորձի ներդրման տեսանկյունից:

Նախագահը համոզմունք  հայտնեց, որ Արեւելյան գործընկերության առաքելությունը լիարժեք կերպով կիրականացվի այն դեպքում, երբ գործընկերության բոլոր վեց երկրները հավատարիմ կլինեն ժողովրդավարական արժեքներին:

“ Որպես  քրիստոնեադեմոկրատական կուսակցությունների  ընտանիքի կուսակցություն ԵԺԿ-ն չի կարող հանդուրժել ժողովրդավարական ազատությունների ոտնահարումը,  այլատյացությունը, ռազմատենչ հայտարարությունները, ուժի կիրառման սպառնալիքները: Այս  երեւույթները մեր ընդհանուր պատմության ամենանուրբ էջերի հիշողություններն են արթնացնում”,-շեշտեց ՀՀ նախագահը եւ հավելեց.”Մեզ  չի կարող  չանհանգստացնել այն փաստը, որ ԵՄ անդամակցության ձգտող Թուրքիան շարունակում է ՀՀ ապօրինի շրջափակումը”:

Գագաթաժողովին, Սերժ Սարգսյանի ներկայացմամբ, քննարկվել են նաեւ եվրոպական սպառողական  շուկաների հասանելիությանը, քաղաքացիների միջեւ շփումների դյուրինացմանն առնչվող հարցեր: “ՀՀ երեք կուսակցությունների անդամակցությունը ԵԺԿ-ին նոր թափ հաղորդեց ՀՀ-ԵՄ գործընկերությանը”,-իր խոսքը եզրափակեց Սերժ Սարգսյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին: 

Հիշեցնենք, որ գագաթաժողովին մասնակցում էին  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը եւ Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ