13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Տրանսպորտի ուղևավարձը կթանկանա.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հեղուկ գազի ակցիզավորումը միանշանակ հանգեցնելու է տրանսպորտի գնի թանկացման, կթանկանան նաև տաքսի ծառայությունների գները», -թերթի  հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը՝ հավելելով, որ միանշանակ գծատերերը առիթը բաց չեն թողնի թանկացման խնդիրը նորից արդիական դարձնելու համար:

«Կան խղճով գծատերեր, բայց, իհարկե, նրանք սնանկացման եզրին են և գազի ավել գումար տալով՝ օբյեկտիվորեն իրենք էլ կկանգնեն թանկացման հարցի առաջ», – մանրամասնեց նա՝ հավելելով, թե արդեն պարզ է, որ «Ակցիզային հարկի մասին» օրենքի վերջնական ընդունումից հետո գծատերերից շատերը ասուլիս են անելու՝ առաջ քաշելով ուղևորափոխադրման գնի բարձրացման հարցը՝ առաջարկելով այս անգամ նվազագույնը 200 դրամի առաջարկը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ