Գեներալ Մանվելը կգտնի հեղինակին և ոսկեղենիկ հայերենով կբացատրի.Չորրորդ իշխանություն
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը հայտարարել է, թե հնարավոր է՝ ԱԺ պատգամավորները հայոց լեզվի իմացության քննություն կամ թեստ անցնեն:
ընդհանրապես՝ հայոց լեզվի իմացության ստուգումը կարելի է գնահատել որպես ներքաղաքական կայունությունը խարխլելու չարանենգ փորձ: Եթե պատգամավոր ընտրվելու իրավունք ստանան միայն հայոց լեզվին տիրապետողները, ՀՀԿ-ն ԱԺ-ում երբեք մեծամասնություն չի ունենա՝ անկախ ընտրությունների ժամանակ ստացած տոկոսներից: Հետեւաբար՝ այդ նորմը կարող է խարխլել մեր պետականության հիմքերը:
Հուսով ենք՝ գեներալ Մանվելը կգտնի այդ նորմի հեղինակին եւ ոսկեղենիկ հայերենով կբացատրի, թե ինչու չի կարելի դիմել նման արկածախնդրության:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: