24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ-ում հացամթերքի գինը կնվազի մինչև տարեվերջ, որից հետո նորից կթանկանա

 

Ցորենի համաշխարհային շուկայում այս տարի սպասվում են մի շարք քանակական և որակական փոփոխություններ` պայմանավորված բնակլիմայական պայմաններով: ԵՄ ոլորտի պատասխանատուները այս տարվա սկզբին կանխատեսում էին, որ 2015թ. ցորենի բերքը 6%-ով պակաս է լինելու 2014թ.-ից: Սակայն վերջերս ՌԴ և ԱՄՆ համապատասխան գերատեսչությունները արձագանքեցին, որ իրենց մոտ այս տարվա ցորենի ծավալները գրեթե չեն զիջի նախորդ տարվա ցորենի ծավալներին, ինչի հետևանքով հունիսի 15-ին, և Ամերիկյան և Եվրոպական և Ռուսական ֆոնդային բորսաներում տեղի ունեցավ ցորենի գների նվազում:

 

Ցորենի համաշխարհային շուկայում տեղ գտած փոփոխությունները իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են ունենում նաև ՀՀ վրա, քանի որ ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության` ՀՀ ունի ցորենի 51% ինքնաբավություն, ինչը նշանակում է, որ ցորենի պահանջմունքի մնացած 49% պետք է բավարարել արտաքին աշխարհից ներկրելով: ՀՀ ցորենի հիմնական մատակարարը հանդիսանում է ՌԴ, որին բաժին է ընկնում ՀՀ ներմուծվող հացահատիկի մոտ 85%-ը, հետևաբար ՀՀ-ում գրանցվող գնային տատանումները ուղղակիորեն պետք է կապված լինեն ՌԴ բորսայական գների հետ:

 

Ռուսաստանում ցորենի գները աստիճանաբար անկում են ապրոել պայմանավորված ինչպես 2014թ․ աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ: Իսկ ՀՀ հացամթերքի գները 2015թ. հունվարին արձանագրված 4.2% հավելաճից հետո, անկման միտումներ են ցույց տալիս, որի հետևանքով հունիսին 2014թ. դեկտեմբերի նկատմամբ հավելաճը կազմել է 0.9%, ինչը նշանակում է, որ ՌԴ բորսաներում հունիսյան գնանկումները ՀՀ շուկայի վրա իրենց ազդեցությունը կթողնեն մի քանի ամիս անց:

 

Սակայն ներկայումս, երբ մի շարք ցորեն արտադրող խաշոր երկրների կողմից հրապարակվում են առաջին բերքահավաքի տվյալները պարզ է դառնում, որ բերքահավաքի իրական ցուցանիշները ավելի ցածր են քան նախորոք կանխատեսվում էր` կապված ցածր բերքատվության հետ, ինչ նշանակում է, որ տարեվերջին ցորենի միջազգային գները նորից կթանկանան, որը ՀՀ վրա իր ազդեցությունը կգտնի 2016թ.-ին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ