«ՌՈՒՍԱԼ 15 տարի: Բարեփոխումների ուժը» լուսանկարչական ցուցահանդեսը բացվեց
– Այսօր բացվեց «ՌՈՒՍԱԼ 15 տարի: Բարեփոխումների ուժը» արդյունաբերական լուսանկարների ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքների հեղինակը ռուսաստանյան հայտնի ֆոտովարպետ Օլեգ Կորոլյովն է:
Ցուցահանդեսը կազմակերպված է մասնագիտական տոնին՝ Մետաղագործի օրվան ընդառաջ, և նվիրված է ալյումինի համաշխարհային բնագավառում հայտնի ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության 15-ամյակին, ընկերություն, որի կազմի մեջ մտնում է Հայաստանի արդյունաբերական արտադրանքի առաջատար արտահանող փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը:
Ձուլված մետաղի կախարդական գույները, մետաղագործների ազնվազարմ և ամեհի դեմքերն արտացոլվել են լուսանկարչի դիպուկ հայացքի շնորհիվ: Նրան հաջողվել է առանց գունազարդման բացահայտել ալյումինի արտադրության հզորությունն ու դինամիկան:
Օ.Կորոլյովի աշխատանքները, կատարված ՌՈՒՍԱԼ-ի խոշորագույն գործարաններում, սեղմ են ու գեղարվեստական միաժամանակ: Նրանք գրավեցին արդյունաբերական սյուժեների սիրահարների և ճարտարագետ-մետաղագործների ուշադրությունը:
Ցուցահանդեսը տեղակայված է Երևանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում՝ Իսահակյան 36 հասցեով:
Ցուցահանդեսի փակումից հետո ցուցանմուշները կընծայվեն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մետաղագործական ֆակուլտետին: