28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Տեր-Պետրոսյան-Ծառուկյան ձեռքսեղմումը եւ միայնակ Րաֆֆին

”ՀԱԿ-ԲՀԿ կուլիսային համագործակցությունն իմ ոլորտից դուրս է, ես չգիտեմ, իհարկե, հանդիպումներ կան, որոշ ընդհանուր մոտեցումներ կան ՀԱԿ-ի որոշ հատվածների ու ԲՀԿ-ի որոշ հատվածների միջև”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա` եթե ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցության մասին պաշտոնապես հայտարարվի, ապա միայն այդ դեպքում  հասկանալի կդառնա, թե դա ինչ նպատակով է արվում և ինչի է տանելու և վերջապես ինչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար:

”Ներկա դրությամբ, ես կարծում եմ, որ այդ անդրկուլիսային, ստորգետնյա գործընթացները պետք է վեր հանվեն, հրապարակային դառնան”,-ընդգծեց Հովհաննիսյանը` նկատելով, որ արդեն 2-3 շաբաթ  անց այդ մասին հստակ պատկերացում կլինի: Սակայն ամեն դեպքում ”Ժառանգության” ղեկավարը վստահ է, որ այդ համագործակցությունը և նրանց որոշումը, ինչպիսին էլ որ լինի, միևնույն է երկրի ապագայի համար որևէ նշանակություն չի ունենալու:

 Հարցին` արդյոք քաղաքական կոնսուլտացիաները կարող են բերել ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ընդհանուր թեկնածուին` ի դեմս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կամ առաջին նախագահի, Հովհաննիսյանը հումորով պատասխանեց. ” Հայաստանում մոդա չէ այդպես ասել, բայց չգիտեմ”: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ