Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի անունները նորից շոշափվում են օֆշորային սկանդալում

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագայությանը շարունակվում է «Օֆշորի» գործով դատական նիստը:
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց գործով տուժող Փայլակ Հայրապետյանը: Նա տեղեկացրեցեց, որ առաջին անգամ Աշոտ Սուքիասյանի հետ հանդիպել է 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:
Չարաբաստիկ խորհրդակցության ժամանակ էլ Սուքիասյանը հայտնել է, որ Աֆրիկայում ունի 850 հա ադամանդի և ոսկու հանքեր և կարող է Հայաստան ներկրել ցանկացած քանակի հումք:
«Այդ ժամանակ այդ գործով էի ուզում զբաղվել: Սուքիասյանն էլ վստահություն ինձ մոտ առաջացրեց, քանի որ բարձրաստիճան պաշտոնյաների հետ էր շփվում, որոնք էլ նրա մասին միայն լավն էին խոսում, ասու էին, որ չի գցի: Հավատացի և գրավադրեցի իմ ողջ ունեցվածքը, ինչի դիմաց «Ամերիաբանկը» Աշոտ Սուքիասյանին տրամադրեց 12 միլիոն դոլար վարկ»,-պատմեց Հայրապետյանը:
Ավելի ուշ Հայրապետյանը նկատել է, որ խաբված է, բայց չի շտապել աղմուկ բարձրացնե.« Ոնց չվստահեի դիմացս վարչապետ կար, Կճոյան կար, սրբություններ կային: Մտնում էինք Աշոտենց տունը, պետք է մոմ վառեինք, խաչ համբուրեինք»:
Ամեն դեպքում Հայրապետյանը վստահ է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդը խառնված են այս պատմությանը: