29 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Գասպարին չի պառկել, այլ դիմել է ծայրահեղ քայլի

Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր իր պայքարի միջոցը փոխել է: Նա ոչ թե պառկել է գետնին, այլ որոշել է նստացույց—հացադուլով  բավարարվել: Նա չի միացել Դավիթ Սանասարային, այլ առանձին իր անձնական բողոքն է արտահայտում: Նսատցույց-հայցադուլը անում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ՝ Պռոշյան -Դեմիրճյան խաչմերուկում:

«Գալիս եմ այստեղ, պաստառ եմ պահում, իսկ դրա հակառակ քայլը լինում է իմ տան մոտ գոմաղբ լցնելը: Այսօր նույնպես գոմաղբ էին լցրել իմ տան մոտ: Այդ քայլով պատժում են իմ ընտանիքին, հարևանների դժգոհությունն են առաջացնում»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարին:

Գասպարին իր ակցիան կավարտի վաղը ժամը 12:00-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ