06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին»

«Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին»  ծրագրի 2015 թվականի տարեշրջանի երկրորդ՝ ջրային թերապիայի փուլն է մեկնարկել։ Ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և «Հայ Մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության համատեղ, շարունակական նախագիծն է, որը վերականգնողական բուժման կուրս է մանկական ուղեղային կաթված ունեցող այն երեխաների համար, ովքեր  միայանակ մայրերի խնամքին են։ Դեռևս անցյալ տարվանից  ծրագրում ներառված են երևանաբնակ 17 երեխաներ։

«Առողջական այս խնդիրն ունեցող երեխաների համար ծրագիր կազմակերպելիս միշտ փնտրում ենք նոր բաղադրիչներ, որ կարող են ավելի օգտակար լինել։ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրն այս տարի էլ է երեք փուլով անցկացվելու։ Ամեն փուլը ավարտելիս զրուցում ենք ծնողների հետ. ինչպես մասնագետների, նույնպես և ծնողների գնահատականը շատ կարևոր է համոզվելու համար, որ նախաձեռնությունը տեղին է ու ճիշտ է կազմակերպված։ Ծրագիրը շարունակական է լինելու»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Երեխաների վերականգնողական թերապիան իրականացնող մասնագետները յուրաքանչյուր երեխայի տվյալները նրանց հետ աշխատած ամեն ժամից հետո գրի են առնում, և տվյալների համեմատությունը ծրագրի դրական ազդեցությունը տեսանելի է դարձնում։

«Այս երեխաները ամբողջ տարին վերականգնողական տարբեր կուրսեր են անցնում։ Շարունակականությունը վերականգնողական բուժման առաջնահերթ պայմաններից է։ «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկներին» ծրագիրը այդ ամբողջ ծավալի օղակներից է, որ հնարավորություն է ընձեռում չընդհատել այդ կարևոր շրջափուլը։ Այս տարվա առաջին փուլը՝ արտթերապիան, արդեն ավարտել ենք լավ արդյունքներով, որն էլ ավելի կամրապնդվի ջրային թերապիայով. ի դեպ, ջրային թերապիայի մեր մասնագետը վերջերս Գերմանիայում է վերապատրաստվել և դա անշուշտ կբարելավի թերապիայի որակը»,- նշել է «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը։

Ջրային թերապիային հաջորդելու է կինեզոթերապիան՝ շարժումներով բուժումը, որը ևս հենաշարժական ապարատը ամրացնելու եղանակներից է։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ