««Ոչ թալանին» նախաձեռնության անդամները պատասխանատու են իրենց վարքի համար»
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնությանը և նրանց պայքարի բնույթին նշեց. «Շարժումը վերաբերում է սոցիալական և տնտեսական քաղաքականության ոլորտին, ուստի իր էությամբ այլևս քաղաքական է: Այլ բան է, որ կուսակցական չէր: Դա էլ այդ շարժման առավելությունն է: Մենք ականատես եղանք նորանկախ ՀՀ-ի քաղաքացու դրսևորմանը: Սա բոլորիս ձեռքբերումն է: Այն, որ իրենք իրենց հետևից մաքրում էին փողոցը, սա ցույց տվեց, որ միայն ընդվզող չեն, այլ պատասխանատու են իրենց վարքի համար: Շարժումը չի մարել ու չէի էլ ցանկանա, որ մարի»: