22 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Տեսան գնդակը իշխանության դաշտում է, վերցրին թայմ աութ. ՀՀԿ պատգամավոր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը կարծում է, որ աուդիտը չի կարող ծախսի նպատակահարմարության մասին խոսել կամ բարձրացնել համակարգի գործունեության արդյունավետությունը:

Այսօր, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատգամավորը նշեց, որ երբ խոսում ենք աուդիտի մասին, ոմանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ֆինանսական հոսքերի ուսումնասիրության մասին է խոսքը:

 «Խոսքը ոչ միայն ֆինանսական աուդիտի, այլև ոլորտի մասնագիտական ուսումնասիրության մասին է: Այդ մասին է ասել ՀՀ նախագահը»:

Խոսրով Հարությունյանը տպավորված է «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների գործնեությամբ:

Այս առիթով ՀՀԿ-ական պատգամավորը նկատում է. «Նրանք դրսևորեցին պատասխանատու քաղաքացու դիրքորոշում: Արձագանքը իշխանությունների կողմից ստացվեց, ասացին՝ լավ, գնդակը իշխանության դաշտում է, վերցրին թայմ աութ: Բայց զգուշացրին, եթե աչքակապությամբ զբաղվեն, ապա ոչ միայն Բաղրամյանը, այլև այլ փողոցներ կփակենք»:

Հարությունյանի խոսքով՝ նման հայտարարությունները հնչում են նրա համար, որ վաղը չէ մյուս օրը հնարավոր լինի մանևրել: Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ կասկածներն անհիմն են աուդիտորական կազմակերպությունների վերաբերյալ, քանի որ դրանք այնպիսի կառույցներ են, որոնց համար համբավն ավելի գերակա է, քան ցանկացած այլ շահագրգռվածություն և ոչ մի կոպեկով չեն ծախվի: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ