«Թող լինեմ ձեր ասածով դավաճան, ծախված, ռեժիմի հետևը պահող, բայց…»
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, մասնավորապես նշելով.
« Թող լինեմ ձեր ասածով դավաճան, ծախված, ռեժիմի հետևը պահող .. Փաստ է 2 բան
1. Օգոստոսի 1-ից ոչ ոք չի վճարելու հոսանքի դիմաց 6.93 դրամ ավելի
2. Հարուցվել է քր գործ 23ի ապօրինի գործողությունների հետ կապված»:
Նկատենք, որ հունիսի 28-ին Բաղրամյան պողոտան լքելու ու Ազատության հրապարակ տեղափոխվելու որոշումից հետո նրա հետևից «դավաճան» վանկարկեցին: