30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որոնվում է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ սպանության փորձ կատարած անձը. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթ փոխանցված ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի և նրա հետ  գտնված երկու անձանց նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված թիվ 69104115 քրեական գործով, վերը նշված սպանության փորձը կատարելու կասկածանքով, ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից որոնվում է` մոտ 55 տարեկան, 175 սմ հասակով, օվալաձև դեմքով, ալեխառն խիտ մազերով, ամրակազմ մարմնով, ուղիղ քթով, համաչափ դիմագծերով, դեմքին առանց հատուկ նշանների տղամարդ, որի արտաքին նկարագրությամբ կազմված դիմանկարը տեղադրված է ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջում /www.sns.am/, ինչպես նաև պարբերաբար ցուցադրվել է հեռուստատեսությամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունից և նկարագրված անձին ճանաչողներին խնդրում անհապաղ զանգահարել ՀՀ ԱԱԾ 011 52-95-56, 011 58-90-96 և ՀՀ Ոստիկանության 1-02 հեռախոսահամարներով կամ հայտնել ՀՀ Ոստիկանության մոտական բաժին:

Ընդգծվում է, որ տեղեկատվություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ