Թե ռուսների ինչին է պետք. Ժամանակ
«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ այսօր ԱԺ-ն, Գալուստ Սահակյանի որոշմամբ, կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի ՌԴ եւ ՀՀ կառավարությունների միջեւ ստորագրված ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով ՌԴ-ն արդիական զենք է մատակարարելու ՀՀ ԶՈւ-ին:
Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրի` այս գումարի շրջանակներում ՀՀ-ն կարող է ստանալ հայտնի «Իսկանդեր Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր, որը համարվում է ռուսական հրթիռաշինության լավագույն մշակումներից մեկը եւ ունի բավական բարձր տեխնիկական բնութագրեր: Թե ռուսների ինչին է պետք, որ ՀՀ-ն զինված լինի «Իսկանդեր Մ» համակարգերով` կարող է մի քանի բացատրություն ունենալ:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: