16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչու ոստիկանությունը չի ցրում նստացույցը

 ՀՀ ոստիկանությունը հրաման չունի ուժ կիրառելու, այդ պատճառով է, որ Բաղրամյանում նստացույցը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ընդգծելով, որ նստացույցի առաջին օրվա առավոտյան ոստիկանության գործողությունները օրենքից դուրս էին։

 «Մինչ այս պահը ոստիկանությունում չունենք անձ, ով կմեղադրվի ապօրինի գործողությունների համար։ Հրաման տվողներն ու կատարողները պետք է կանչվեն պատասխանատվության։ Բոլոր քաղաքացիներին բերման ենթարկելը ապօրինի էր, իսկ հիմա մեզ չեն ծեծում, ջրցան մեքենայի հոսանքը մեզ վրա չեն ուղղում, որովհետև հրաման չունեն։ Հենց հրամանը լինի, բոլոր ոստիկանները մեկ րոպեում կվերափոխվեն ու կկատարեն հրամանը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակին, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ դադարեցնում են նստացույցը մինչև ՀԷՑ-ում կանցկացվի աուդիտ, իսկ որոշ մարդիկ այդպես էլ չհեռացան պողոտայից, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես չեմ գնահատում իրավիճակը որպես բաժանում, ավելին՝ սա դրական է։ Երիտասարդները կարող են սխալվել, բայց կարևորն այն է, որ մնալու մասին կայացված որոշումը հաղթանակ էր։ Բոլոր նրանք, ովքեր մտածել են, թե պետք է հեռանան, հետ են դառնում, հետևաբար սա ճիշտ գործընթաց է։ Բանավեճը տվեց իր լուծումը»։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ