28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Թող մտածեն

Բաղրամյան փողոցում հավաքված մարդիկս մեր անվտանգության համար շատ բանով պարտական ենք Նիկոլ Փաշինյանին հենց միայն ու միայն ” կենդանի պատ” գաղափարի համար: Չտերագնահատելով մի շարք ճանաչված մարդկանց ու պատգամավորների ներդրումը այս գաղափարի իրագործման մեջ` չեմ կարող չասել, որ երեկ միայն այս մարդը իր սրտացավությամբ ու օրենքների իմացությամբ կարողացավ հետ պահել ոստիկանությանը ճնշումներից:

Նրան քաղաքական դիվիդենտներ հավաքելու մեջ մեղադրողները թող գնան գլուխները պատով տան, իսկ պատը գլխներին, որ զբաղված են միայն ամպագորգոռ հայտարարություններ անելով: Ուր էիք դուք երեկ: Իսկ Վաղինակ Շուշանյանին մեղադրողները, թող մեկ րոպե մտածեն, թե իրենք կարող էին անել այն գործը, որ նա արեց:

Նա ընդամենը 24 տարեկան երիտասարդ է, ով իր ուժերի ներածին չափով արեց ամեն ինչ: Ձեզանից յուրաքանչյուրը թող մտածի, թե արդյոք կկարողանար այդքան մարդու վտանգի ենթարկելու պատասխանատվությունը: իր վրա վերցնել:

Հերիք է ձեր անհիմն մեղադրանքներով տակն ու վրա անեք այդ խիզախ երիտասարդի ներաշխարհը, ով արթնացրեց շատերի մեջ պայքարի ոգին: Գուցե սխալներ կային, բայց այդ ամենը չի կարել բարդել մեկի վրա: Օգտատեր Աննա Ալեքսանյանն է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում: 

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ