06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ամեն ինչ կավարտվի, երբ Հայաստանը վերցնի ՀԷՑ-ը.Վլադիմիր Գասպարյան

«Երկու ամսից ամեն ինչ կավարտվի, երբ Հայաստանը կգնի ՀԷՑ-ը»,- այսօր, նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Նրա խոսքով, նախագահի հայտարարությունը լավ լուծում է։ «Կարծում եմ լավ լուծում է։ Երկրորդ փուլն էլ, երբ Հայաստանը կվերցնի էլեկտրական ցանցերը մի երկու ամսից, ավելի լավ կլինի»,- նշեց Գասպարյանը։ 

«Ընկալման խնդիր է, ամեն ինչ քայլերով է արվում, հայտարարության մեջ էլ է դա ասված: Կարծում եմ՝ այսօր կուրախանան մարդիկ, հետո կհեռանան: Տրամաբանությունն է այդ մասին ասում»,- ասաց ոստիկանապետը:

 «Ցուցարարների հետ կնստենք, կխոսենք, կդադարեցնեն նստացույցը: Մենք հանդուրժողական ենք: Չեմ կարծում, որ բռնություն կգործադրենք»,- հավելեց ոստիկանապետը:

Այս պահին Վլադիմիր Գասպարյանը քայլում է Բաղրամյան պողոտայով եւ զրուցում հավաքվածների հետ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ