18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը հասկանում է

Հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունցող գործընթացները ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը համարում է ոչ թե քաղաքականություն, այլ ուղղակի քաղաքական տեխնոլոգիա: Այս մասին Կարապետյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Ըստ Կարապետյանի`ընդդիմությունը վստահ է, որ ընտրության միջոցով ոչինչ փոխել հնարավոր չէ, և եթե նա ուզում է ինչ-որ բանի հասնել,  պետք է փողոց դուրս գա:

Իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ հասկանում է, որ ինքը եթե առաջադրի սեփական թեկնածությունն ու պարտվի, դրանից հետո փողոց դուրս չգա, ապա կկորցնի իր ընտրազանգվածը: ”Ծառուկյանը հասկանում է, որ եթե դնի ու իրեն հաղթեն, ու ինքը ալիք չբարձացրացնի, Արթուր Բաղդասարյանի ֆենոմենն աչքի առաջ է: Հիմա ոչ մեկը չի կարողանում կողնորոշվել, թե ինչպես վարվի”,-նկատեց Կարապետյանը: Սակայն ՆԺԿ ղեկավարը խելքին մոտ չի համարում, որ Ծառուկյանը կարող է դուրս գալ փողոց և հեղափոխության ալիք բարձրացնել: 

Հարցին, թե ամեն դեպքում եթե Ծառուկյանը որոշի առաջադրվել, ինչ կանի ՀԱԿ-ը, արդյոք կգնա նրա հետևից, Կարապետյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ այդ դեպքում հարկ է նախ հասկանալ, թե ինչ սցենարով է առաջադրվել Ծառուկյանը: Եթե վերջինս առաջադրվի որպես գործող նախագահի լուրջ մրցակիցը, ապա ոչ միայն ՀԱԿ-ը, այլև այլ քաղաքական ուժեր կարող են միանալ նրան: Մեր դիտարկմանը, թե ”Նոր ժամանակները” ևս կարող է մտնել այդ շատերի մեջ, կուսակցության նախագահը արձագանքեց. ”Ես չեմ միանա, ես աշխատում եմ այդպիսի բաների մեջ չմտնել: Ես ամեն ինչի մասին շատ ավելի վաղ եմ իմանում”:

Կարապետյանը վստահեցրեց նաև, որ իրենք պատրաստվում են ընտրություններին, արդեն պատրաստ են բոլոր փաստաթղթերը: ”Մեր ժամանակը կգա, ես հանգիստ եմ, ամեն ինչ իր ժամանակն ունի”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ