25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հոգևորականները` ”Հայկական հացի” դեմ

Որոշ հոգևորականներ արգելում են ռեժիսոր և պրոդյուսեր Արմեն Գասպարյանի ”Հայկական հացը” ֆիլմի ցուցադրումը: Այս մասին ռեժիսորը այսօր հայտարարեց ասուլիսին: Ֆիլմը պատմում է այն քարի մասին, որը Հայաստանից Վրաստանով տարվում է Մոսկվա` հայ առաքելական եկեղեցի կառուցելու համար:

Ռեժիսորի խոսքով` քարն այստեղ խորհրդանշում է հացը: Ֆիլմում էրոտիկ կամ հակահայկական տեսարաններ չկան: Սակայն ինչպես նշեց Գասպարյանը,”Հայկական հացը” ներկայացված է եղել Սանկտ Պետերբուգում կայացող ”Невский благовесть” քրիստոնեական ֆիլմերի միջազգային փառատոնին, սակայն այն հանվել է փառատոնի ֆիլմերի ցանկից, քանի որ ժյուրիի անդամներից` Հայ առաքելական եկեղեցին ներկայացնող հայր Սարգիսը դեմ է եղել դրա ցուցադրմանը:

Գասպարյանը ընդգծեց, որ ֆիլմում ներկայացված է մի հատված, որը բարերարի`Վարդգես Արծրունու առաջարկով է արվել: Այդ հատվածում Հայաստանից քար են տանում Պետերբուրգում եկեղեցու կառուցման համար:Պետերբուրգի Սբ.Կատարինե եկեղեցու հոգևոր հովիվ Սարգիս քահանա Չոփուրյանին դուր չի եկել այն փաստը, որ այն չի համաձայնեցվել իրենց հետ:

”Եթե Հայ առաքելական եկեղեցին դեմ է ֆիլմին, այն կցուցադրվենք ԱՄՆ-ում մակագրությամբ, որ Հայ առաքելական եկեղեցին դեմ է’,-հայտարարեց Գասպարյանը: 

Նա նշեց նաև, որ ֆիլմն արժանացել է “1915 թ-ի ցեղասպանության տարում քրիստոնյա հայի հավատի ուժի խորունկ կինեմատոգրա‎ֆիական վկայության համար”, ” Լավագույն օպերատորական աշխատանքի” և մի շարք այլ մրցանակների:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ