17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Զինվորի հարազատները չեն հավատում ինքնասպանությանը. դիակի վրա հետքեր են եղել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հունիսի 11-ին ԼՂՀ պաշտպանական բանակի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Էդուարդ Մելքումյանի հայրը` Գենադի Մելքումյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ իր որդին ինքնասպան չի եղել, այլ այդպես «սարքել են»:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել մարտական դիրքում, ժամը 01:30-ի սահմաններում: Էդուարդ Մելքումյանը Արցախի Բերձոր համայնքի բնակիչ էր, նրա ծառայության ավարտին մնացել էր ընդամենը երկու շաբաթ: Ըստ նախնական վարկածի՝ զինվորն իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն ծնոտի շրջանում հասցրել է մահացու հրազենային վնասվածք: Զինվորի հայրը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ դեպքից երկու օր առաջ խոսել է որդու հետ. «Ախր, շատ ուրախ-ուրախ խոսեց հետս:

Ավելին ասեմ` ընդամենը երկու օր էր մնացել, որ դիրքերից իջներ ու …»: Որդեկորույս հայրը չցանկացավ մանրամասնել, թե որդու դիակի վրա ինչ վնասվածքներ կան, նա միայն ասաց, թե վստահ է, որ իր որդին չէր կարող ինքնասպան լինել. «Այս  ամենը սարքել են, այսքանը կասեմ»»: 


KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ