08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանին մնում է միայն ակտիվանալ. Կիրո Մանոյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը ցույց տվեց, որ բանակցությունները փակուղի են մտել: Այս տեսակետն այսօր ասուլիսում հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:Ըստ վերջինիս` այս իրավիճակում Հայաստանին մնում է միայն ակտիվացնել ԼՂՀ անկախության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Իսկ այն, որ համանախագահների վերջին հայտարարության համաձայն բանակցությունները շարունակվելու են 2 երկրների ԱԳ նախարարների մակարդակով, և նախագահների հանդիպում չի լինելու, նշանակում է, որ համանախագահները ցանկանում են ինչ-որ կերպ վերսկսել բանակցությունները` դրանով իսկ խուսափելով տարածաշրջանում պատերազմ ծագելու հավանական տարբերակից:

Այդ մթնոլորտում համանախագահող պետությունները փորձում են հավասարակշիռ պահել Ղարաբաղի խնդիրը, և փորձ է արվում մեղմելու կամ զսպելու պատերազմի հնարավորությունները”,-նշեց Մանոյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ