08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թբիլիսիում վագրը դեռեւս ազատ շրջում է փողոցներում

Նախօրեին Թբիլիսիում փրկարարները ջրհեղեղից ավերված կենդանաբանական այգու տարածքում ցեխը մաքրելիս փլատակների տակից երիտասարդ աղջկա դի են հայտնաբերել, ում ինքնությունը դեռեւս չի պարզվել, հայտնում է “Интерфакс”.-ը:

Փրկարարները փնտրում են նաեւ կենդանաբանական այգուց փախած գիշատիչ կենդանիներին: Նշվում է, որ դեռեւս չեն որսացել վագրի, որը փաստորեն ազատ շրջում է քաղաքի փողոցներում: Նախօրեին առյուծը հարձակվել էր մի տղամարդու վրա Թբիլիսիի կենտրոնում ու հոշոտել նրան:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ի գիշերը Թբիլիսիում վարարած Վերե գետը հեղեղել էր բնակելի տներ, կենդանաբանական այգին, վնասել քաղաքային ենթակառուցվածքները։ Ըստ վերջին տեղեկությունների՝ զոհվել է 19 մարդ, եւս 300-ն անօթեւան են մնացել։ Թբիլիսիում փնտրում են ոչ միայն անհետ կորած մարդկանց, այլ նաեւ կենդանաբանական այգուց փախած կենդանիներին։

 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ