Պուտինը երաշխիք է տվել. 168 Ժամ
«168 Ժամ»-ը գրում է.
«Ադրբեջանում կխորանա տնտեսական ճգնաժամը, իսկ երբ ճգնաժամը խորանում է, ապա յուրաքանչյուր ավտորիտար իշխանության մոտ առաջանում է գայթակղություն՝ մարդկանց ուշադրությունը շեղել փոքրիկ պատերազմով: Սա լուրջ սպառնալիք Է: Չեմ բացառում, որ Բաքուն գնա վտանգավոր ավանտյուրաների ԼՂ հակամարտության գոտում: Ուստի կարծում եմ, որ Պուտինի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում Ալիևի հետ եղել է խոսակցություն այս թեմայի շուրջ ևս:
Ռուսաստանն անվտանգության երաշխիքներ Է տվել Հայաստանին, հաստատել է այդ երաշխիքները, երբ Հայաստանը որոշում է կայացրել միանալ եվրասիական տնտեսական միությանը: Ռուսաստանը պատասխանատու Է Հայաստանի սահմանների անվտանգության համար:
Խոսքը ոչ միայն հայ-թուրքական, հայ-իրանական սահմանի մասին է, այլև հայ-վրացական և հայ-ադրբեջանական սահմանի, ուստի այստեղ, կարծում եմ, որ պատասխանը կարող է միայն մեկը լինել»,- թերթի թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով հարցին, թե Բաքվի տնտեսական խնդիրներն ինչպես կարող են անդրադառնալ ԼՂ հակամարտության վրա:
Օրվա ամբողջական լրազամբյուղը՝ թերթի այսօրվա համարում: