Մոսին տեղափոխվեց Երեւան
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
Ինչպես հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
ՀՀ ԶՈԻ գլխ. շտաբի պետի՝ այլևս նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, ըստ լուրերի, նշանակվելու է ԼՂՀ պաշտպանության նախարար: Քաղաքական շրջանակներում Հակոբյանին ՀՀ տեղափոխելը կապում են ՀՀ Պ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնի փոփոխության՝ նախագահի թեկնածու լինելու հետ:
Տեղեկություններ կան, որ Հակոբյանը որոշ ժամանակ անց նշանակվելու է ՀՀ ԶՈԻ շտաբի պետ, քանի որ 1 տարի անց լրանում է այժմ այդ պաշտոնը զբաղեցնող 63-ամյա Յուրի Խաչատուրովի ծառայության ժամկետը :