23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նրանք վատնում են կյանքը` զբաղվում համասեռամոլությամբ, ձգտում իշխանության …

 Crossnews.am-ը ներկայացնում է քրիստոնյա ավետարանիչ Լեսթեր Սամրալի խորհրդածությունները: 

Աշխարհը գտնվում է աղետի ճանապարհին և անգամ չի էլ կասկածում այդ մասին: Գալիս են վերջին ժամանակները, և աշխարհը չգիտի, թե ինչ է սպասվում առջևում:

Բազում երկրներից լսվում է անկարգությունների, խռովությունների, պատերազմների ու սովի մասին: Մնացած վայրերում տղամարդիկ ու կանայք ապրում են ճոխության մեջ՝ չհոգալով աղքատության ու սովի մասին:

Նրանք վատնում են կյանքը, հարբում, ամուսնանում, բաժանվում, կրկին ամուսնանում, զբաղվում համասեռամոլությամբ, ձգտում իշխանության, և ասես վերջ չկա այս ամենին:

Մարդը մտածում է, որ աշխարհը խաղահրապարակ է: Սակայն պատերազմող քրիստոնյաները գիտեն. մեր աշխարհը խաղահրապարակ չէ՝ այն մարտի դաշտ է: Մենք այստեղ չենք պատերազմի համար, ասում է աշխարհը, մենք այստեղ ենք զվարճանալու, «չարաճճիություն անելու» համար: Ցավոք, բազում քրիստոնյաներ կիսում են այս տեսակետը: Նրանք չեն սիրում խոստովանել, որ դա կյանքի իրենց ոճն է, սակայն վարքն է մատնում նրանց: Դա անհոգ, մարմնական «քրիստոնեություն» է:

Կարիք չկա խորապես պեղելու պատմությունը՝ տեսնելու համար, որ կյանքը շատ է փոխվել մեր նախնիների ժամանակներից և մեր երկրի զարգացման վաղ շրջանից (խոսքը ԱՄՆ-ի մասին է): Մեծ անդունդ կա ժամանակակից մարդու և այն ժամանակների մարդկանց տեսակետների միջև, երբ քրիստոնեությունն ամերիկացիների մտքի վրա գերակշիռ ազդեցություն ուներ: Ինչո՞ւմն է տարբերությունը:

Մեր նախնիները գիտեին, որ աշխարհը մեղքի, սատանայի և դժոխքի հետ մարտի դաշտն է: Նրանք պարզել էին իրենց համար, որ այդ պատերազմում չի կարող չեզոքություն լինել. կյանք կամ մահ, երկինք կամ դժոխք, և եթե ցանկանում ես հաղթել և ունենալ կյանքն ու երկինքը, ապա անհրաժեշտ է մարտնչել՝ Աստծո հետ քանդելով սատանայի գործերը:

Պատերազմն իրական է, երկարատև, այնտեղ մեկը պետք է մեռնի, և այն կշարունակվի, քանի դեռ դու ապրում ես այս երկրի վրա: Երկինքը տուն է, որտեղ զինվորները վայելում են խաղաղությունն ու հանգիստը, և այն պատրաստված է Աստծո կողմից նրանց  համար, ովքեր սիրում են Նրան, ովքեր ծառայում են Նրան ու հավատում մինչև վերջ:

Երկնքում մենք զենքի կարիք չենք ունենալու: Մենք կկարողանանք դեն նետել այն, հենց մտնենք դրախտի դարպասներից ներս: Այնտեղ մեզ կտրվի հաղթողի պսակը և արդարության հանդերձները, որոնք պատրաստված են հզորների ու դիմացկունների համար (Հայտնություն 6.11, 7.9-17):

Բայց հիմա՝ այս միջանկյալ ժամանակներում, աշխարհում հզոր հոգևոր ուժեր են իրար հակառակվում, և մենք գտնվում ենք դրանց մեջ: Չարը լարում է իր ուժերը բարին վերացնելու համար, սակայն չարի ուժերի դեմ կանգնում են երկնային հրեշտակները, ում օգնում են Աստծո հավատքի մարդիկ: Սա պատերազմ է:

Այն պահանջում է քրիստոնյաներից ռազմատենչություն: Աստվածաշունչն ուղղված է նրանց, ովքեր կանչում են Հիսուսի անունը՝ կոչով զգեստավորվելու Աստծո սպառազինությամբ և դուրս գալու սատանայի դեմ: Սա կոչ է բոլոր քրիստոնյաներին՝ ակտիվորեն մասնակցելու պատերազմին, վերցնելու Հոգու Սուրը՝ Աստծո խոսքը, և օգտագործելու այն Սուրբ Հոգու առաջնորդությամբ:

Աղբյուրը` crossnews.am

 

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ