23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բյուջե է մուտքագրվել 3.1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 08–12.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.99մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 32 որոշում և հաշվարկվել է 2.3.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 Մասնավորապես`

Բուսականաշխարհիպահպանությանոլորտ       

    Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված  գործերի քննության արդյունքում 9  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 450.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել է 372.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

     Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 382.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ  բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 823.5հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ     

     Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հզ.դրամի վարչական տուգանքի 5 որոշում:

Հողերի պահպանության ոլորտ

    Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից  հայտնաբերված խախտման համար կայացվել է 80,0հազ.դրամի վարչական տուգանքի 1 որոշում:

   Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերված խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

     Շիրակի տարածքային բաժնի կողմից  հայտնաբերված խախտման համար կայացվել է 30,0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

Ջրերի պահպանության ոլորտ

    Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին ներկայացված գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում:

 

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արագածոտնի  տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի  վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում 

   Տավուշի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հզ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 15.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հզ.դրամի վարչական տուգանքի 2  որոշում և հաշվարկվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որս

   Կոտայքի տարածքային բաժնի իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 2.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

    Երևանի տարածքային  բաժնի  իրականացրած շրջայցերի ընթացքում առգրավված 21.0կգ «սիգ» տեսակի ձուկը հանձնվել է «Նորքի տուն ինտերնատ» ՊՈԱԿ ու Արշավիր և Պայծառ Աբրահամյաններ բարեգործական ճաշարանին:

     Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ ոստիկանության հետ համատեղ  իրականացված  շրջայցերի ընթացքում հայտնաբերված 102 հատ «կարմրախայտ» ձկան ապօրինի որսի համար հաշվարկվել է 510.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

    

       Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել  3.1մլն.դրամ:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ