Թուրքիայի դեսպանին «տեղն են դրել» Մադրիդում

Ս.թ. հունիսի 9-ին Տոլեդոյում տեղի ունեցավ Եվրոպական լրագրողների ասոցացիայի կողմից կազմակերպված ամենամյա Անվտանգության և պաշտպանության միջազգային XVII սեմինարը: Միջոցառմանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա էին Իսպանիայի Թագավորության պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը, Հետախուզության ազգային կենտրոնի տնօրեն Ֆելիքս Սանս Ռոլդանը, անվտանգության հարցերով պետքարտուղար Ֆրանսիսկո Մարտինես Վասկեսը և այլք:
Քննարկման հիմնական թեման ջիհադիզմն էր՝ որպես ժամանակակից աշխարհի սպառնալիք, դրա շարժառիթները, ֆինանսավորման աղբյուրները:
Հարցուպատասանի համար նախատեսված ժամանակահատվածում, միջոցառմանը ներկա Թուրքիայի դեսպան Օմեր Օնհոնը (Ömer Önhon) հարց հղեց ահաբեկչության հարցեով փորձագետ Ֆերնանդո Ռեինարեսին, հարցնելով, թե ինչու են արևմտյան ԶԼՄ-ները և հասարակությունը ավելի շատ ուշադրություն դարձնում ավելի շատ քրիստոնյաների սպանություններին, քան՝ մուսուլմանների: Որպես օրինակ նա բերեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի լուսաբանումն իսպանական մամուլում:
Հարցադրումը աղմուկ բարձրացրեց սրահում, իսկ պատասխանն ավելի քան կտրուկ էր: Ռեինարեսը թուրք դիվանագետի հարցադրումը բնութագրեց որպես <<դեմագոգիա>>, իսկ ելույթը՝ <<քաղաքական հայտարարութուն>>:
Խուան Կառլոս համալսարանի պրոֆեսորներից մեկն էլ հավելեց, որ ով ով, բայց Թուրքիան հաստատ այն վիճակում չէ, որպեսզի կարողանա քննադատաբար մոտենալ այս հարցին: <<Ձեր կառավարությունը թույլ է տվել, որպեսզի զգալի քանակությամբ վարձկաններ և զինամթերք տեղափոխվի Սիրիա: Այդ ամենի մեծ մասը հայտնվել է ԻՊ ջիհադիստների ձեռքերում, իսկ այս հակամարտությունից տուժած մահմեդականները ավելի շատ աջակցության են արժանացել Արևմուտքի, քան իրենց իսկ հարևան մահմեդական երկրների կողմից>>:
Թուրքիայի դեսպանը ստիպված էր լռել, չնայած, մինչ այդ, փորձում էր համոզել ներկաներին, որ Թուրքիան ոչ մի կապ չունի Իսլամական Պետությանը ռազմամթերք մատակարարելու հետ: