22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դեսպան Թումանյանը հանդիպեց Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահին

Հունիսի 10-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի հետ:

Ողջունելով դեսպան Թումանյանին` Ալաեդին Բորուջերդին գոհունակություն հայտնեց հայ-իրանական բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության առնչությամբ: Նա առանձնահատուկ ընդգծեց Իրանի հայ համայնքի դերն ու ունեցած մեծ ներդրումը երկրի զարգացման գործում:

Դեսպան Թումանյանն իր հերթին խոսեց հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակի և տնտեսական հարաբերությունների աշխուժացման անհրաժեշտության մասին: Դեսպանը շնորհակալություն հայտնեց Իրանի իշխանություններին` հայ համայնքի հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի և հայկական պատմամշակութային կոթողների նկատմամբ հատուկ խնամքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներ և երկուստեք մտահոգություն հայտվեց Մերձավոր Արևելքում ծայրահեղականության և ահաբեկչական ալիքի տարածման շուրջ: Արտաշես Թումանյանը շեշտեց տարածաշրջանում առկա խնդիրների` բացառապես քաղաքական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը և այդ ուղղությամբ Հայաստանի որդեգրած կառուցողական ու հավասարակշիռ քաղաքականությունը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ