04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուզում եմ չարիքի իշխանությանը և չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել վերամիավորելու կապակցությամբ. Ն. Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեց այն հարցը, որը նախորդ հարց ու պատասխանի ժամանակ խոստացել էր գրավոր դիմել. խոսքը փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այն արտահայտության մասին է, որ տարիներ շարունակ օդում առկախված են մնում այն տեղեկությունները, որ ԲՀԿ այլևս նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը միլիոնավոր հարկեր չի վճարում:

Փաշինյանը խոսեց նաև իր նկատած այն միտումի մասին, որ Կառավարությունտ ԱԺ ամբիոն է գործուղում «չարքաշ փոխնախարարների». «Երեկ էլ բյուջեի կատարողականի քննարկման հիմնական զեկուցող էր նշանակվել Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը, ով իմ տպավորությամբ պարկեշտ ու աշխատասեր անձնավորություն է, բայց Կառավարության անդամ չէ և չի մտնում Կառավարության որոշումներ կայացնող անձանց մեջ, իսկ բյուջեի կատարողականը քաղաքական փաստաթուղթ է և ոչ թե հաշվապահական մատյան, այսօր էլ վարչապետն ու նախարարներն են հարցերին պատասխանում, որովհետև Սահմանադրությունն այսօրվա նիստի համար տվել է տարընթերցումներ, կարծում եմ Սահմանադրությունը պետք է ներողություն խնդրի մեր Կառավարության անդամներից, որովհետև չի գիտակցում, թե ինչքան բազմազբաղ, 1000 ու մի բիզնեսի տեր են մեր Կառավարության անդամները, ու հիմա փոխանակ մի կարգին օբյեկտում՝ մի կտոր հացի շուրջ քննարկեին բիզնեսի ու ատկատների հետ կապված հարցեր, ստիպված են ժամուկես անցկացնել նման մթնոլորտում»,-ասաց Փաշինյանը:

Ապա անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին Փաշինյանը հիշեցրեց, որ երբ նախորդ նիստում հարց է հնչեցրել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներ անելու մասին, վարչապետը պատասխանել է, որ արդյունքները պատրաստ կլինեն մինչ հունիսի հինգը. «Եթե վարչապետի բառապաշարով ձևակերպենք հարցը հետևյալն է՝ ի վերջո բամփեցի՞ք, թե՞ ոչ, պարոն վարչապետ, պարոն Ծառուկյանին»,-հարցրեց նա: Վարչապետը պատասխանեց, որ պատգամավորը չի կարող որևէ դեպք արձանագրել, որ իր՝ վարչապետ նշանակվելուց հետո Կառավարությունը անհարգալից վերաբերմունք կա ԱԺ-ի նկատմամբ.

«Եթե Ատոմ Ջանջուղազյանն է ներկայացնում հաշվետվություն, դա չի նշանակում, որ արհամարհանք է ԱԺ-ի նկատմամբ, պարզապես մենք նպատակահարմար ենք գտել, որ հենց ինքը ներկայացնի, քանի որ երկար տարիների փորձ ունի»,-ասաց Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Ծառուկյանին պատկանող ընկերություններում ստուգումներ անելուն, վարչապետը համաձայնեց, որ ասել է մինչ հունիսի հինգը ավարտված կլինեն ստուգումները, սակայն նկատեց, որ որոշակի խնդիրներ են առջացելլ ժամկետների հետ կախված, և երբ ուսումնասիրությունը պատասրտ լինի, կներկայացվի հանրությանը: Փաշինյանն արձագանքելով կրկին կղում կատարեց Սերժ սարգսյանի ելույթին. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք…. Հետո ասել է, որ երկրի անվտանգության բարձրագույն մարմինը կինոթատրոն չէ, որ ով երբ ցանկանա գա, երբ չցանկանա՝ չգա, սրան ի պատասխան պարոն Ծառուկյանը պատասխանել է մոբիլիզացիայի կոչով՝ հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ ազատվելու համար չարիքի այս իշխանությունից…. Ինչպես տեսնում եք չարիք, չարիք, կինոթատրոն, և ես ուզում եմ չարիքի իշխանությանը և չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել հունիսի մեկին Հայաստան կինոթատրոնի բացման ժամանակ վերամիավորելու կապակցությամբ»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ