16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որքանով է վաճառվել Որոտանը

Որոտանի կասկադի վաաճառքը իրականացվել է 85 միլիարդ 813 միլիոն դրամով, վճարումը կատարվելու է երկու էտապով՝ 50% հիմա, և 50% մեկ տարի հետո: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանի հարցին:

«Վերազինում բաժնի համաձայն 51 միլիոն եվրո ներդրումների հետ կապված իրոք այդ պայմանավորվածությունը ձեռք է բերել ՀՀ կառավարությունը KFW բանկի հետ և կնքվել է համապատասխան վարկային պայմանագիր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գնորդի հետ 51 միլիոն եվրո վարկերը տեղափոխում են գնորդ ընկերության, և պետք է աշխատանքներ իրականացվեն ներդրումների համար»,-ասաց նախարարը: Ինչ վերաբերում է Որոտանի աշխատակիցներին՝ 230 հոգի, նախարարի խոսքով պայմանագրում կա նախատեսված կետ, որի համաձայն մեկ տարվա ընթացքում պայմանագրի որևէ վերանայում չի լինի. «Բոլորը կպահպանեն իրենց աշխատանքային տեղերը»,-ասաց Զախարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ