24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թող արժանապատիվ հեռանա.Աշոտյանը՝ Թոքմաջյանին

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի համար անհասկանալի է Պոլիտեխնիկի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի հրավիրած  վերջին ասուլիսը: Աշոտյանի բնորոշմամբ Թոքմաջյանի գործունեության մեջ  «մի բան այն չէ»:

 «Երբ ասուլիսի մեծ մասը նվիրում է իր անձնական կյանքին, երբ բուհական հաշվետվությունը վերածվում է արկածային մելոդրամատիկ թրիլերի, ուրեմն հաստատ մի բան այն չէ»,-այսօր լրագրողների հետ զրույցում պարզաբանեց Աշոտյանը: Նախարարը   Թոքմաջյանին խորհուրդ տվեց  ոչ միայն արժանապատիվ աշխատել, այլ արժանապատիվ հեռանալ։

«Պետք է կարողանալ ընդունել սեփական թերությունները և խնդիրները»,- անդրադառնալով Թոքմաջյանի հրապարակած տեսանյութին ամիսներ առաջ եմ տեսել, հենց ինքն էր ինձ բերել ցույց տալու, ճիշտն ասած այդ գործը շատ քիչ է ինձ հետաքրքրում, որովհետև դա պետք է հետաքրքրի պատկան մարմիններին»,- ասաց նախարարն ու նշեց, որ եթե դա ինչ-որ բանի ապացույց է, ապա ինչո՞ւ մեկ տարի հետո տևող գործի ընթացքում այդ տեսանյութը չի բերել կոնկրետ արդյունքի, և եթե դա ապացույց է, ապա ի՞նչ իրավունքով է որևէ մի կողմ հրապարակել քրեական գործի նյութերը»:

Անդրադառնալով  ռեկտորի ընտրություններին Աշոտյանը նկատեց,  որ այդ գործընթացի մասին շատ բան գիտի:

«ԿԳՆ-ն բնականաբար ունի իր ձայները, որը տնօրինում են մարդիկ, որոնք ներկայացնում են նախարարությունը, մեր նախարարությունը կառավարության մաս է, մեր նախարարությունը պաշտպանում է բոլոր շահագրգիռ կողմերին, որոնք այս ընթացքում նաև տուժել են հանիրավի գործողություններից: Թույլ չեմ տա, որ «Պոլիտեխնիկի»  որևէ ուսանողի գլխից մազ պակասի, պարզապես թույլ չեմ տա, ես գիտեմ որոշակի տեղեկություններ ճնշումների մասին, գիտեմ, որ տարբեր մարդկանց նկատմամբ փորձում են տարբեր կերպ դուրս գալ, գիտեմ որ այդ երեխաների վրա այլ տեսակի ճնշումներ են գործադրվել բուհից դուս, սակայն այս «ֆինիտա լա կոմեդիա»–ին մնացել է ընդամենը տասնմեկ օր»,-հավելեց ԿԳ նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ