25 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀՀԿ-ականները գտնում են, որ Բիբինը, որպես «պերսոնա»,պետք է պատժվի.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին իշխող Հանրապետական կուսակցությունում շատ ակտիվորեն քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը: ՀՀԿ- ական պատգամավորները խմբակցության քննարկումների ժամանակ շատ կոշտ են արտահայտվում ինչպես ՀԵՑ- ի տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքի, այնպես էլ նրա ներկայացրած հիմանվորումների վերաբերյալ:

ՀՀԿ-ականներից շատերը հայտարարել են, որ սակագնի թանկացման հարցով հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական լսումների ժամանակ իրենք չեն կարող պաշտպանել ՀԵՑ-ի փաստաթուղթը:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Մանվել Բադեյանի հետ, որը ևս դժգոհողների թվում է:

 «Ինձ թվում է, որ Բիբինը անպայման պետք է պատժվի, հենց չհիմնավորված, ակնհայտորեն չհիմնավորված ծախսեր ներկայացնելու փաստի համար միայն: Որպես պերսոնա` պետք է պատժվի»,-ասել է Բադեյանը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ