16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Պետությունը կաջակցի կին գործարարներին

Հայաստանում առաջին անգամ անցկացվող Կանանց ձեռներեցության երևանյան շաբաթը բացված է։ Երևանյան շաբաթի շրջանակներում Կոմիտասի Թանգարան-Ինստիտուտում տեղի ունեցավ կին ձեռներեցների համաժողովը։

Բացման խոսքով պետք է հանդես գար վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բայց նա զբաղվածության պատճառով չկարողացավ ներկա գտնվել, փոխարենը բացման խոսքը վստահեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը. «ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է երկրի սոցիալ տնտեսական զարգացման գործում կանանց դերը, ինչպես նաև խրախուսում է նրանց։ Այս միջոցառումը շատ մեծ խթան և լավագույն օրինակ կլինի այն կանանց համար ովքեր դեռևս նոր են սկսում զբաղվել ձեռներեցությամբ»։

Գաբրիելյանն նշեց, որ կին գործարարների խնդիրները մշտապես գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում և կառավարությունը քայլեր է իրականացնում այդ խնդիրների լուծման ուղղությամբ։

«Վիճակագրական տվյալները փաստում են, որ գործարար կանայք հիմնականում զբաղվում են փոքր և միջին ձեռնարկատիրությամբ, և բոլոր կին գործարարները ովքեր ցանկութոյւն կունենան ավելի խորացնել իրենց բիզնեսը․ ովքեր կցանական գործարարությամբ զբաղվել պետության կողմից աջակցություն կլինի»,-տեղեկացրեց Վաչե Գաբրիելյանը։

Այս համաժողովի նպատակն է՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարնեի միջև կապերի ստեղծմանը և համագործակցությամն ամարապնդմանը, նպաստել հայաստանում կանանաց ձեռներեցության խթանմանը։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ