25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Հանուն զուգարանակոնքի` Էրդողանը կդիմի դատարան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի միջև «զուգարանակոնքի վեճը» կհանգուցալուծվի դատարանում, գրում է  Ermenihaber.am-ը:

Էրդողանի փաստաբան Ալի Օզքայան հայտնել է, որ դատարան է դիմելու՝ Քըլըչդարօղլուից պահանջելով բարոյական փոխհատուցում  նախագահական նստավայրի մասին արած պնդումների համար: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Posta» լրատվական կայքը:

Ընդդիմադիր կուսակցության նախագահը հայատարարել էր, թե նախագհական նոր  նստավայրում զուգարանակոնքերը ոսկուց են:

Իսկ Էրդողանը, թուրքական հեռուստահողորդումներից մեկի եթերում, անդրադառնալով Քըլըչդարօղլուի հայտարարությանը, ասել էր, թե, եթե վերջինս իր պալատում ոսկե զուգարանակոնք գտնի, ապա ինքը պատրաստ է հրաժարական տալ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ