Նախարարն ադաթով հարս է. Առավոտ
«Առավոտ»-ը զարմանք է հայտնել մշակույթի նախարարի ունեցվածքի հայտարարագրի վերաբերյալ: Թերթը գրում է.
«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը չի հայտարարագրել որեւէ շւսրժական կամ անշարժ գույք, միայն ներկայացրել է, որ աշխատավարձ Է ստանում: Թերթի այս դիտարկմանն ի պատասխան՝ նախարարն ասաց. «Չունեմ»: Հարցին՝ բա որտեղ եք ապրում, ինչպես եք աոանց մեքենայի երթեւեկում, նա պատասխանեց, «ես ինչ ամուսնացել եմ, ապրում եմ ամուսնուս տանը: Հայկական ադաթով հարս եմ գնացել ամուսնուս տուն: Ընդհանրապես մեր ընտանիքը մասնավոր մեքենա չունի»:
Ձեր պաշտոնավարումից ի վեր Ձեր դրամական միջոցները գրեթե չեն ավելացել, ոչ մի փոփոխություն չկա, դիտարկել է թերթը, նախարարը պատասխանել. «Ես բիզնես չունեմ, ինչ կա՝ էդ ա: Կողմնակի եկամուտ չունեմ: Ես ունեմ ընտանիք, որը միշտ ինձ ամեն ինչում սատարում է, որդիներ ունեմ»:
Թերթի զարմանքին՝ նախարարի պաշտոնը, փաստորեն, Ձեզ գումարային առումով ոչինչ չի՞ տալիս, Հասմիկ Պողոպանն արձագանքեց. «Գիտեք, տենց էլ է կյանքում լինում, որովհետեւ ես շատ սիրում եմ իմ աշխատանքը: Ես միշտ եղել եմ մշակույթի մեջ, եւ հոգնածությունն ինճ համար խնդիր չի: Մեծ հպարտություն է լինել մշակույթի համար պատասխանատու»:
Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: