18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հատկապես այս պահին ասելիք ունեն Սերժ Սարգսյանին

 Շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Լիբանան: Պաշտոնական հանդիպումներից բացի՝ Սարգսյանը հանդիպում է Լիբանանում գործող  հայկական տարբեր կազմակերպությունների, հոգեւոր թեւերի ներկայացուցիչների հետ:

“Հայկական համայնքում Սերժ Սարգսյանի  այցելությունից սպասում ենք հայկական կողմի ակտիվացում որոշակի հարցերում”,- այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Բեյրութում լույս տեսնող “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը:

“Իհարկե Սերժ Սարգսյանը Բեյրութում է Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հրավերով, եւ սա պաշտոնական այց է, սակայն հայ համայնքի ներկայացուցիչներիս հետ հանդիպումը կարեւորվում է՝ հաշվի առնելով նախ եւ առաջ Մերձավոր Արեւելքում տիրող պատերազմական մթնոլորտը: Իհարկե, նախագահ Սարգսյանի հետ մենք խոսելու ենք առաջին հերթին սիրիահայերի վիճակի մասին”,- նշել է Քանդահարյանը:

“Ազդակի” գլխավոր խմբագիրն ահազանգում է, որ Թուրքիան չափից ավելի ակտիվ է գործում Մերձավոր Արեւելքում, եւ դա կարող է էապես վնաս հասցնել հայկական համայնքին: “Հայաստանի նախագահի պայմանավորվածությունները Լիբանանի նախագահի հետ կարող են չեզոքացնել թուրքական տարրի ակտիվացումը Լիբանանում”, -եզրափակել է Քանդահարյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ