28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայաստանի գլխավոր թատրոնը»

Ս. թ. մայիսի 30-ին, ժամը, 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Հայաստանի գլխավոր թատրոնը» խորագրով գալա-համերգը: Համերգային երեկոյի ընթացքում թատրոնի արտիստները կներկայացնեն խաղացանկային ներկայացումներից հատվածներ, կթերթվեն թատրոնի անցած ավելի քան ութսուն տարվա պատմության էջերը: Այս համերգը նաև վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն է:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ստեղծագործական անձնակազմն իր բարձր կատարողական արվեստը բազմիցս է ներկայացրել Հայաստանի սահմաններից դուրս, միջազգային ասպարեզում՝  հանրահռչակելով հայ դասական կոմպոզիտորական և կատարողական արվեստի նվաճումները: Վերջին տարիներին ծավալել է նաև հանրապետության մարզերի բնակչությանը դասական արվեստին հաղորդակցելու գործունեություն:

Ներկայումս Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն ապրում է իր զարգացման շրջանը: Համաշխարհային մեծության օպերային աստղեր, բալետային հեղինակավոր խմբեր մեծագույն հպարտությամբ են ներկայանում հայաստանյան թատրոնի բեմում: Հայաստանի օպերային և բալետային արտիստներն էլ իրենց հերթին պարբերաբար ներկայանում են համաշխարհային լավագույն բեմերում՝ ներկայանալով ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային կոմպոզիտորների լավագույն գործերով: Ասվածի վառ ապացույցն է Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետի փայլուն ներկայացումը Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, որի մասին ճանաչված բալետային քննադատները բացառապես հիացմունքի խոսքեր են հայտնում:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօր գործուն քայլեր է անում ընդլայնելու իր խաղացանկը հայ և համաշխարհային օպերային և բալետային գլուխգործոցները հայաստանյան բեմում ներկայացնելու ուղղությամբ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ