08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանը գործնական քայլերով. նախագահ կդառնա՞

«Քաղաքացիական պայմանագիր» միավորումն այսօր , հայտարարեց կուսակցություն հիմնադրելու մասին։

 «Քաղաքացիական համաձայնագրի» հիմնադիր համագումարին այս մասին տեղեկացրեց  կառավարման խորհրդի անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ոչ թե միանգամից ասում ենք, որ գնում ենք իշխանափոխության, նախ ցանկանում ենք խորապես հասկանալ, թե ինչու են մինչեւ հիմա ձախողվել իշխանափոխության բոլոր փորձերը։ Դա հասկանալուց հետո ենք մենք գնալու դեպի իշխանափոխություն։ Երկրում փոփոխություններ անելու համար նախ եւ առաջ պետք է ինստիտուցիոնալ ընդդիմություն ստեղծել։ Հենց սա էլ մենք անելու ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։

«Ընտրություններին մենք ստանալու ենք քվեների մեծամասնությունը եւ դառնալու երկրի նախագահը ոչ թե աթոռի համար, այլ երկրում էական փոփոխություններ կատարելու, առաջիկա քսան տարիներին բնակչության թիվը կրկնակի մեծացնելու, տնտեսական աճ ապահովելու համար»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կոչ ուղղեց ժողովրդին, որով հորդորեց միանալ պայքարին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ